Daily Archives: 09.09.2017

Այսօր ̀ ՀՀ ոստիկանապետ գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանի ծննդյան օրն է

4news.am-ը սրտանց շնորհավորում է  ՀՀ ոստիկանապետ գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանին ծննդյան օրվա առթիվ, ցանկանալով նրան քաջ առողջության, երկար տարիների կյանք և կարիերայում նորանոր բարձունքներ: Ցանկանում ենք լավն ու բարին կյանքի ձեր մեծ ճանապարհին:

Հ3-ում կան աշխատակիցներ, որ վեց ամիս է արդեն չէն վարձատրվել

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղ­դասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշ­խատակիցները ամիսներով աշ­խատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխա­տակիցները դուրս են գալիս աշ­խատանքից: «Ժամանակ»-ի տե­ղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստա­ցել ապրիլ-մայիս ամսին, այն էլ մասնակի: Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ… Կարդալ ավելին »

Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպան՝ անօրինականությունների հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ի  փոխանցմամբ.  երեկ՝ սեպտեմբերի 8-ին, հերթական անգամ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սէգաս» ռեստորանային համալիրի սեփականատերերի ցուցումով ինչ-որ անձինք հիմնովին ավերել են այլ քաղաքացու՝ Մաթևոս Նալբանդյանին պատկանող տարածքի ցանկապատերն ու գույքը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. ««Սէգաս»-ի սեփականատերերը մի իսկական պատուհաս են դարձել մեզ… Կարդալ ավելին »

Երևանում այսօր «կիսլորոդի» և գազի միջոցով բանկոմատ են պայթեցրել՝ հափշտակելով 3 մլն 300 հազար դրամ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։ Դեպքի վայր են ժամանել… Կարդալ ավելին »

Դամասկոս. Սիրիան քիմիական զենք չունի

Սիրիայի կառավարությունը պատասխանելով այդ երկրի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից փաստահավաք կոմիտեի հայտարարություններին նշել է, որ Դամասկոսը նման զենք չունի: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնավայրում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հոսամմեդին Ալան ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահին հղած նոտայում ընդգծել է, որ Դամասկոսը քիմիական զենք չունի: «Քիմիական… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը 3.8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության կվաչառի Բահրեյնին

Սեպտեմբերի 8-ին Պենտագոնը հայտտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաձայնել է 3.8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն վաճառել Բահրեյնին: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պենտագոնը հայտարարել է, որ թվով 19    F-16V տեսակի կործանիչներ, ռազմական նավակներ և Raytheon ընկերության արտադրության հակատանկային հրթիռներ կվաճառվեն Բահրեյնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. մայիսին Բահրեյինի թագավորի հետ հանդիպման ժամանակ ընդգծել… Կարդալ ավելին »

«Հանգիտագիրք» պատմագիրքը 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող բացառիկ աղբյուր է

«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին կայացավ  Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը: «Այս ձեռագիր մատյանըև ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից:… Կարդալ ավելին »

Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 47.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 53.78 դոլար: Նավթի չափման միավորը բարելն… Կարդալ ավելին »