Ամերիկացի ուսանողները բողոքել են կառավարության ռասիստական քաղաքականության դեմ:
Հարվարդի Քենեդու անվան համալսարանում ԱՄՆ-ի կրթության նախարար Էլիզաբեթ Բեթսի Դևոսիի ելույթի ժամանակ, բռունցքներ արած բողոքարար ուսանողները պաստառներով իրենց բողոքն են հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ռասիստական քաղաքականությունների դեմ :
Ըստ աղբյուրի, երբ Դևոսն իր ելույթում խոսում էր համալսարաններում սեռական ոտնձգությունների հետ կապված հետաքննությունների չեղարկման և վարձակալած դպրոցների վերաբերյալ իր նախագծերի մասին, բողոքարարները բարձրացրել են իրենց պաստառները : Անվտանգության ուժերը դահլիճից հանել են բողոքարարներից մի մասին և ձերբակալել են նրանց: Սակայն բողոքարարները նախարարի հեռացման պահին ևս սպիտակամորթների պաշտպանների դեմ կարգախոսներ են վանկարկել:
ԱՄՆ-ի նախագահը լռում է այդ երկրում արված ռասիստական քայլերի նկատմամբ: Թրամփի այդ քաղաքականության դեմ բողոքել են մեծ թվով ամերիկացիներ:
Parstoday