Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր Էլման Մամեդովը աղմկահարույց ու հակասություններով լեցուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայերին կարող է թույլատրվել ադրբեջանական քաղաքացիություն ստանալ:
Բաքվի իշխանություններին մոտիկ կանգնած պատգամավորն այն պայմաններում է հայերի քաղաքացիական իրավունքների մասին հայտարարում, երբ այդ երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ և այդ երկրում բնակվող ազգություններն, այդ թվում թալիշները շարունակ ճնշման են ենթարկվում պետական կառույցների կողմից և զրկված են հանրային շատ ծառայություններից:
Նրա ընդգծմամբ, մինչև ԼՂ պատերազմի սկսվելը, հայերը բնակվել են Ադրբեջանում և հնազանդություն հայտնելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում հնարավոր է, որ օրենքի շրջանակներում նրանց քաղաքացիության իրավունք շնորհվի:
Էլման Մամեդովը նաև հույս է հայտնել, որ եթե ԼՂ-ում բնակվող հայերը ճանաչեն Ադրբեջանի իրավունքները, մոտ ապագայում այդ երկրում բնակվելու իրավունք կունենան:
Parstoday