Թեմա. Հայաստան

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել, դրանք նաև ապամոնտաժվել են

  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք… Կարդալ ավելին »

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, տեղափոխվել 1 հիվանդանոց: Դեպքի վայր են… Կարդալ ավելին »

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության` տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների: Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել և շոուն իշխանությունը կշարունակի արդեն դատարանում: Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ: Տարբեր կալանավայրերում… Կարդալ ավելին »

ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ

  Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։… Կարդալ ավելին »

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված… Կարդալ ավելին »

Հրդեհ Արին Բերդի փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 13:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շինության տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է 13։37-ին, մարվել՝ ժամը… Կարդալ ավելին »

Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում. կան վիրավորներ

  Երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում ՝արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ… Կարդալ ավելին »

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան

  Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ,  ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը. Հարցը… Կարդալ ավելին »

Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

2 մայիսի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը։ Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երևանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի… Կարդալ ավելին »

Ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում: Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր`… Կարդալ ավելին »