Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին Թովմասյանին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել: Ապա կոշտ զրույց են վարել նրա հետ, թե ինչպես էր լեզու թրջում այն մարդկանց հետ, որոնց պատճառով տնազուրկ է դարձել։ Թովմասյանն արդարացել է, թե ընդամենը բարեւել են, իր որպիսությունը հարցրել, բայց թիմում ոմանք այնքան են նյարդայնացել, որ հորդորել են այսուհետ իրենց չբարեւել, եթե Արցախը հանձնողներին բարեւելն իր համար սկզբունքային է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 03․ 10․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով