51 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել. 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով