Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է` ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Փաշինյանին


▪️Եթե Փաշինյանն ինձ հարցեր ուներ, նա կարող էր դրանք ուղղել 2022-ի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես ԼՂ պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի։

▪️2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքն ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ:

📎Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանին այնքան էլ լավ չի ճանաչում ու չի հասկանում, թե ինչու նա հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ով էր նրան «գործուղել» Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի հայտարարությունների մասին Արցախի նախկին պետնախարարին տեղեկացրել են բանտում հարցաքննության ժամանակ` հետաքրքրվելով նրա դիրքորոշմամբ։ Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ նա խնդրել է իր խոսքը հանրությանը փոխանցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով