«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը:
Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

Նմանատիպ նորություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով