Սերժ Սարգսյանն անհնարին է համարել ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 28-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր է ուղղել՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ:

«Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և  տեղեկացրել, որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»,- ասել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով