Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակը» գրում է․ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին հարցաքննել՝ բաց են թողել: Երեկվա տվյալներով, ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում են մնացել նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ ասացին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ՁՊՎ-ում պահվողները վկայի կարգավիճակ ունեն:

72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։ Այլ վատնումների մասին էլ են խոսում, սակայն սրանք կասկածներ են, որ պետք է հաստատվեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 09․ 24 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով