ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․«Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով իր ազգական Արմեն Հակոբջանյանին մեկ տարի առաջ մի կերպ համայնքապետ դարձրեց, այժմ ուզում է ազատվել նրանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգականների միջով սեւ կատու է անցել այն բանից հետո, երբ Հակոբջանյանը փորձել է չենթարկվել Կարեն Համբարձումյանին՝ ասելով, որ ինքն այսուհետ միայնակ է որոշումներ կայացնելու։ Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, եւ գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։ ՔՊ-ական ավագանին որոշել է կաթվածահար անել համայնքի ղեկավարի աշխատանքը, եւ եթե նա ինքնակամ չհանձնվի,  օրենքի ուժով հասնել նոր ընտրությունների։ Համբարձումյանն այդ պաշտոնում այժմ տեսնում է համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավագանու ՔՊ-ական անդամ Նախշուն Յազլունյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն մասնակցել նիստին, ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել․ «Հարցեր կան, հետո կիմանաք»։ Ճի՞շտ է, որ դժգոհ եք համայնքապետից եւ ուզում եք, որ հեռանա։ «Ո՞վ է ձեզ նման բան ասել»։ Դժգոհ չե՞ք։ «Հարցեր կան, բայց դա ի՞նչ կապ ունի․․․ բոլոր հարցերն էլ կարելի է ինչ-որ ձեւով լուծել»։ Ուզում եք Հակոբջանյանը հեռանա, ուրի՞շը փոխարինի նրան։ «Ես առայժմ այդ հարցերին չեմ պատասխանի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 09․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով