Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն իջեցրել են Վ․ Խ․-ի դին (ծնված 1964 թ․) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով