Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 625 դեպք, որից 243-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 179, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, սողանքի, բնական հրդեհի՝ 1-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, ուժեղ քամու՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 198, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 57 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 17 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով