Փոքր Վեդի գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տներից մեկին կից անասնագոմի բետոնե տանիքում (մոտ 25 քմ) այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։15-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով