Ուշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 4-ից 7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ «Մերիդիան էքսպո» կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը ստանձնել է Team Telecom Armenia-ն:

Երեկ WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով, WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։

Ի դեպ, միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով