Ոստիկանները այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ դասակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 15-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և Արցախից իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 սպիտակ պարկեր, 1 փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով