Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով