Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

 

Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 26-ի հերթական նիստում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9,200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող։Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով