Ջուր չի լինելու

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 19:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը 18:00-ն կդադարեցվի Կոշ, Դպրեվանք, Շամիրամ, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ից ժամը 10.00-ից մինչև 26-ը ժամը 10:00-ը  կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խնձորեսկ,Խնձորեսկի Զ/Մ, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի  ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով