Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ Երեկ կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, որտեղ երկիրը ներկայացնելու է սեռափոխված անձ Դիանա Ղզրոյանը: Մինչ հանրությունը կմարսեր շոկային նորությունը, «Հրապարակ»-ն ուշագրավ փաստեր է գտել տրանսգենդեր Դիանայի ինստագրամյան էջն ուսումնասիրելով։ Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ եւ թուրքական ծովային հանգստավայր Անթալիա։ Դիանա Ղզրոյանի էջը ողողված է Թուրքիայից արված տեսանյութերով ու լուսանկարներով։ Դիանան Թուրքիայում տժժում է իր ընկերուհու՝ Էլլա անունով տրանսգենդերի ու հայ հանրությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ, որի ծննդյան տարեդարձը թուրքական ակումբներից մեկում են նշել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով այս փաստերը՝ չի բացառվում, որ Հայաստանում տրանսգենդերները հովանավորվում են թուրքական իշխանությունների կողմից։ Լիլիթ Մարտիրոսյանը, հիշեցնենք, այն սեռափոխված անձն է, ով 2019 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրացավ ԱԺ ամբիոն ու մի սրտաճմլիկ ճառ ասաց Հայաստանում իբրեւ թե խոշտանգված 283 տրանսգենդերների մասին։ Miss Star International-ի մասնակից Դիանայի ֆեյսբուքյան գլխավոր նկարը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի նկարն է, ով Հայաստանում ճանապարհ հարթեց այս խմբի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 09․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով