Ինչ է քննարկել Բագրատ Սրբազանը ընդդիմադիր խմբակցություւների հետ հանդիպմանը․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12․ 09․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով