Հրդեհ Կոշ գյուղում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 21։40-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), 4 դուռ, 4 պատուհան և հատակը (մոտ 2 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով