Հրդեհ Երազգավորս գյուղում․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խորդանոց:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 12-ին, ժամը 02:55-ին, մարվել՝ 03:07-ին: Խորդանոցում (մոտ 16 քմ) այրվել են մոտ 200 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով