Դասախոսները՝ ուսանող․ «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել: Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 09․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով