ՃՏՊ Դիտակ գյուղի սկզբնամասում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևշատ-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արևշատ-Դիտակ ավտոճանապարհին՝ Դիտակ գյուղի սկզբնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով