Բուհեր կփակվեն․ «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը: Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 09․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով