Բախվել են երթուղային ավտոբուսն ու «Ford Transit»-ը. կա 7 տուժшծ

 

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, Ժամը 12:50-ի սահմաններում Նոր գեղի – Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով