Այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով