Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով՝ 20 մլն դրամի չափով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ «կրճատելով» կալանքի ժամկետն, ըստ այդմ, Աշոտյանի կալանքի ժամկետը լրանում է առաջիկա օրերին՝ սեպտեմբերի 15-ին։ Դատարանում այսօր սկսվեց խափանման միջոցի հարցի քննարկումը։ Հանրային մեղադրողները միջնորդեցին երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը, թեև առանցքային վկայի հարցաքննությունն այլևս ավարտված է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանները միջնորդել են՝ փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով և անձնական երաշխավորությամբ։ Արմեն Աշոտյանի համար երաշխավորել են ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Արմեն Աշոտյանն ինքը, միանալով պաշտպանների դիրքորոշմանը, հայտարարությամբ հանդես եկավ, նշեց՝ կալանքը շատ ավելի վատ է մեղադրանքից, կալանքը մարդուն դեֆորմացնում է։ Նա նշեց՝ պարզ չէ՞, թե ինչու էին կալանավորել Մարթա Սիմոնյանին, Նարիմանյանին երկու անգամ փորձել են կալանավորել՝ հաշվի չառնելով ոչինչ՝ պետական պարգևներ, հսկայական ավանդը հայաստանյան բժշկության ոլորտում, առողջական վիճակը։

«Միթե՞ կալանավորումից զատ այլ տարբերակ չկա այս գործով։ Այո, կալանքը վատ բան է, դեֆորմացնում է մարդուն, ոչ ոք թող գլուխ չգովա»,- ասաց Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լսելով կողմերին՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու և որպես խափանման միջոց տնային կալանքը և 20 մլն դրամի չափով գրավն ընտրելու մասին։ Աշոտյանը կմնա կալանքի տակ՝ մինչև գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելը։ Դատարանը միևնույն ժամանակ սահմանափակումներ է մտցրել՝ տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում Աշոտյանի տեսակցությունների և շփումների մասով։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով