Wildberries-ը սկսում է փոքր և միջին ձեռներեցության զարգացման նախագիծ Հայաստանում

Wildberries ընկերությունը սկսում է «PROուղեկցում» սոցիալական նոր նախագիծը, որի նպատակն է աջակցել և զարգացնել փոքր և միջին բիզնեսը Հայաստանում։

Wildberries-ը կաջակցի ձեռներեցներին բիզնեսի զարգացման ողջ ուղու ընթացքում՝ միասին անցնելով գրանցումից և պրոֆայլի ստեղծումից մինչև իրական վաճառքների փուլը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«PROուղեկցումը՝ լիարժեք աջակցություն է կայուն վաճառքների ճանապարհին: Մասնակցելով նախագծին` դուք կստանաք անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչը կօգնի զարգացնել և մեծացնել ձեր բիզնեսը», – ասել է PRO Wildberries Ձեռներեցների զարգացման կենտրոնի ղեկավար Պավել Ինչինը:

Ծրագրին մասնակցող ձեռներեցները կստանան անվճար փորձագիտական ​​աջակցություն։ Wildberries-ի մասնագիտական թիմը կուղղորդի մասնակիցներին օնլայն և օֆլայն՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գիտելիքներ: Փորձագետները կկիսվեն շուկայում աշխատելու նրբություններով, կպատմեն, թե ինչպես ճիշտ դասավորել ապրանքները, ինչպես օպտիմալացնել լոգիստիկան և, ամենակարևորը, ինչպես հասնել հաջող վաճառքների:

«Մասնակցելով մեր նախագծին, դուք դառնում եք մեր համայնքի մի մասը, որտեղ ամեն ինչ ուղղված է ձեր բիզնեսի ամրապնդմանը և զարգացմանը: Մենք օգնում ենք ձեզ վերածել գիտելիքները հաջողության և վստահ վաճառքների», – ավելացրել է «PROուղեկցում» նախագծի ղեկավարներից Եվգենյա Սավենկովա-Պետրիչենկոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել և լրացնել ձևաթուղթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով