Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին

 

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խափանման միջոց է ընտրվում վարչական հսկողությունը»,–ասաց դատավորը։

 

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով