Մահվան ելքով վրաերթ՝ Սևան քաղաքում․ «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների

Օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով