Ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում. Աբրահամյան

 

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ցանկացած հիշատակում պետք է դիտարկվի դրա բոլոր կետերի իրականացման համատեքստում:Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ ժամանակին Հայաստանի կառավարիչը տարօրինակ շտապողականությամբ այդ փաստաթղթի կապիտուլյացիոն դրութներն էր կատարում` Արցախի տարբեր շրջաններ հանձնում, դեռ այն ժամանակ կանխատեսվում էր, որ Ադրբեջանն իր մասնաբաժին պարտավորությունները չէր կատարելու:

Եթե որևէ բանակցությունում հիմք է ընդունվում եռակողմ հայտարարությունը, ապա այդտեղ հստակ պետք է խոսվի Արցախի, արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության երաշխիքների դրույթների մասին:

Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է փորձադաշտի, կենցաղային առևտրի օբյեկտի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում:

Այս խնդիրը միայն առաջին հայացքից է ՌԴ-ի հետ հարաբերություններում արտացոլվում:

Որևէ երկիր այսպիսի իշխանությանը չի´ հարգում, շահերի հետ հաշվի չի´ նստում:

Միայն կօգտագործեն ու կուղարկեն այնտեղ, որտեղ սովորաբար հայտնվում են անպետք ու շարքից հանված իրերը և առարկաները»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով