Հրդեհ արտադրամասում

Օգոստոսի 20-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈւՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։18-ին։
Այրվել է հիգիենիկ միջոցներ արտադրող ընկերությանը պատկանող արտադրամասը (հաստոցներով և հումքով)։
Բժշկական ապահովման վարչության հերթապահը տեղում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերել ընկերության 3 աշխատակցի, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ընկերության 2 աշխատակցի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով