Հղի կնոջը տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժիշկը, բուժքույրը, հղին և «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել են

 

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 09:50-ի սահմաններում Գյումրիի Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը պարզվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով