«Գրանդ Քենդի»-ի պահեստապետը իր որդու հետ ծեծի է ենթարկել դստեր նախկին ընկերոջն ու նրա հորեղբոր որդուն

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով շտապօգնության 44 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել նույն բժշկական կենտրոնից, որ նշված հասցեից ևս 1 հոգու են շտապօգնության բժիշկները տեղափոխել իրենց մոտ՝ բուժօգնության։

Տեղում պարզվում է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Ժորա Գ․-ն և 32-ամյա Սարգիս Գ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 46-ամյա Միսակ Ս․-ն և վերջինիս որդի, 18-ամյա Վարդան Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են դստեր նախկին ընկերոջ՝ Սարգիս Գ․-ի և վերջինիս հորեղբոր որդու՝ Ժորա Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքի տեղեկություններով՝ Միսակ Ս․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով