Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

 

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունը հայտնում են նրա հարազատները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ բանասեր, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։

1977-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
1983-1986 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։

1973-1974 թթ. – աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։
1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։
1975-1977 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1987-2013 թթ. – ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:
Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսի 16-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով