Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության Հռչակագրի օրվա առթիվ

Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձն է, որով հռչակվեց մեր վերանկախացած պետության ուղղությունը, իղձերն ու երազանքները, որում հիմք դրվեց մեր պետականության և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը՝ փաստացի դառնալով մեր նոր պետականության ծննդյան վկայականը։ Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայն հակառակ բոլոր դժվարությունների՝ այն սահմանեց մեր գոյության իրավունքը և միևնույն ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը, պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։ Այս մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ՀՀ Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։

«Մեզ համար մեր պետությունը մեր միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերի և եղբայրների կյանքի գնով՝ ցանկանալով հավատարիմ մնալ մեր այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները և ուրվագծել մեր գալիքը»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են երազանքները, հանձնված՝ հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն սահմանները, երբ չարիքի կողմից զավթված է պետությունը, թշնամու պահանջով փորձում են փոխել Սահմանադրությունը․ Սահմանադրության նախաբանը, որը վերաբերում է Անկախության հռչակագրին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով