Արարատի մարզում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է ձորակում

 

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները պարզել են, որ «Ford Transit»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հախինյանը, իսկ գնացքավարը եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն էլբակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով