Ադրբեջանն ուժեղացնում է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը»․ Ոսկան Սարգսյան

 

Այս լուսանկարը միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում եմ նկարել։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքից բարձր, բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կանգնած է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։

Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի գնալիս ,նաև միջպետական ավտոճանապարհով սահմանամերձ Բերդավանից Զորական գյուղ գնալիս, երբ վարորդները մեքենայում մագնիտոֆոն կամ հայկական ռադիոալիքներ են միացնում, եթերում միայն ադրբեջանական ռադիոալիքներ են լինում։ Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության , խաղաղության պայմանագրի մասին ճամարտակողները կամ իրենք են մոլորված կամ դիտմամբ Հայաստանի հանրությանը մոլորեցնում են, խաղաղության պատրաստող Ադրբեջանը սահմանում ռադիոհետախուզությունը չէր ուժեղացնի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով