2022 թվականի համեմատ ծնելիությունը նվազել է 1 314 ծնունդով. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2022 թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 057.8 հազ. մարդ, այդ թվում` քաղաքայինը` 1 973.4 հազ. մարդ եւ գյուղականը` 1 084.4 հազ. մարդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է, որ նախորդ երկու տարիների համեմատ ՀՀ բնակչությունը գրեթե 200 հազար ծնունդով ավելացել է։

Բնակչության թիվն աճել է, սակայն 2022 թվականի և 2024 թվականի հունվար-հունիս ամիսների վիճակագրությունը համեմատելով` նկատում ենք. 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 15 671 ծնունդ, որը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազ է 1 314 ծնունդով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով