Զինծառայողների մասնակցությամբ ևս մեկ վթար. Գեղարքունիքում «Միցուբիշի»-ն բախվել է «Կամազ»-ի, կան վիրավորներ.shamshyan.com

 

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սյունիքում վթար էր տեղի ունեցել զորացրված զինծառայողների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 զոհ կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով