Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 637 դեպք, որից 240-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 145, պայթյունի` 2, ուժեղ քամու՝ 9, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, բնական հրդեհի, քարաթափման, որոնողափրկարարական` 1-ական, սողանքի, թունավորման՝ 3-ական, օձի նկատման՝ 34, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 15, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման, փլուզման` 5-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 211, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 60 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 24 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 10 մարդ:
Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով