Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանը ընդառաջի իրենց պահանջին։

Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 07․ 24 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով