Երևանում ոստիկանական «Գազելը» վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի

 

Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՜ Շենգավիթի դատարանի հարևանությամբ՝ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՜ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով