Բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր և տուժածներ

Հուլիսի 22-ին, ժամը 09:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Գաջեգործների 3-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «BMW», «Nissan», «Mercedes-Benz», «Opel», «Toyota», «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և երկու «ZIL» մակնիշի բեռնատար։
Մինչ փրկարարներների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ տուժած քաղաքացու. վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայից և «ZIL» մակնիշի բեռնատարից դուրս բերել երկու քաղաքացու դի։
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով