Բաց նամակ Ն. Փաշինյանին.Արթուր Օսիպյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, անպատասխան թողնելով ՀՀ-ի հասցեին Ալիևի հնչեցրած կեղծ թեզը այսպես կոչված՝ 30 տարվա օկուպացիայի վերաբերյալ, դուք թշնամուն հիմք եք տալիս արդարացնելու ոչ միայն իր կողմից արդեն կատարված հանցագործությունները, այլ նաև հետագա ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Չհերքելով Ադրբեջանի կեղծիքը, դուք արհեստականորեն արդարացնում եք նաև մեղադրանքը մեր պոտենցիալ դաշնակիցների նկատմամբ` իբր օկուպանտ և ագրեսոր երկրին զենք մատակարարելու համար, խոչընդոտներ եք ստեղծում ՀՀ բանակի հզորացմանը։

Հրապարակային չարձագանքելով Ալիևի ստերին, դուք նրան հնարավորություն եք տալիս տեղեկատվական դաշտում ունենալ եթե ոչ լիարժեք հաղթանակ, ապա գոնե այդ կեղծ թեզը վիճելի դարձնելու միջազգային քաղաքական դաշտում, ինչը արդեն բավարար կլինի, որպեսզի թշնամին զինված հարձակում գործի ՀՀ-ի֊ վրա։ Ադրբեջանը և նրա դաշնակիցները թքած կունենան խաղաղության օրակարգի վրա հե՛նց ձեր հայտարարած խաչմերուկում։ Այո, դուք` պրն. Փաշինյան, և ձեր կառավարությունը ձեր չպատճառաբանված լռությամբ տանում եք երկիրը նոր պատերազմի, աններելի անգործությամբ լեգիտիմացնում թշնամու հնարավոր ռազմական գործողությունները։ Մեր տարածքային կորուստների ու հայ ռազմիկների թափված արյան համար ողջ պատասխանատվությունն այս անգամ մնալու է միայն ու միայն ձեր խղճի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մաղթում եմ ձեզ մի փոքր քաղաքական գիտակցություն ու չնչին քաղաքական կամք։

Աստված պահպան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր Օսիպյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով