Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  
Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
Բանն այն է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:
Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կա:
Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին` տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով