Դասընթաց՝ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով

 

Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է դասընթացների շարք՝  քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով։ Մարզպետարանների և համայնքապետարանների ավելի քան 180 աշխատակից հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը, որոնց առնչվում են իրենց գործունեության ընթացքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծրագրում ներառված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողամասի նպատակային նշանակության փոփոխության, փաստաթղթերի փորձաքննության, շինարարական նորմերի, սուբվենցիոն ծրագրերի փաթեթների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ։ Ներկայացվում են նաև քաղաքաշինության ոլորտի թվային հարթակները, կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգը, լիցենզավորման նոր ընթացակարգը, բնակֆոնդի հիմնախնդիրները և բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն առնչվող կարգավորումները։

Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված այս դասընթացների անցկացմանը կոմիտեի մասնագետներից բացի ներգրավվել են նաև պետական այլ գերատեսչությունների և ոլորտին առնչվող կառույցների ներկայացուցիչները։

Քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտներում կարողությունների զարգացմանը և համայնքների մասնագետներին խորհրդատվական օժանդակություն տրամադրելուն միտված դասընթացները կազմակերպվելու են մինչև օգոստոս՝ ներառելով ՀՀ բոլոր մարզերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով