ՃՏՊ Աճառյան փողոցում. կան տուժածներ

Հունիսի 27-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ. Գ.), «BMW» (վարորդ՝ Ա. Ս.) և «Nissan» (վարորդ՝ Գ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացի չկա:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով